Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։
Արայիկ Հարությունյանն ու Կարոլին Սենթ Իլերը համատեղ քննարկման ընթացքում խոսել են 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքների, մինչ այս արված քայլերի ու գալիք անելիքների մասին։
Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, նպատակ ունի նախապատրաստական փուլում օգտագործել նաև Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձը ու 2027 թվկանին կայանալիք խաղերն անցկացնել բարձր մակարդակով:
Ծանրամարտն առաջին անգամ ընդգրկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ծրագրում։

© Weightlifting Federation of Armenia
← News