Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Հակոբյանի անվան միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 5 երկրների ներկայացուցիչներ:
Մրցաշարի երեք լավագույն մարզիկներ ճանաչվեցին Ռաֆիկ Հարությունյանը (Հայաստան), Անդրանիկ Կարապետյանը (Բոսնիա և Հերցեգովինա) և Հմայակ Միսակյանը (Ավստրիա)
Միջազգային գավաթի խաղարկությանը ներկա էին բազմաթիվ անվանի մարզիկներ, սպորտի նվիրյալներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության ու եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

© Weightlifting Federation of Armenia
← News