🏋️ Մեր ծանրորդները շարունակում են ելույթները Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
Մրցումային հերթական օրը երիտասարդների 95 կգ քաշային կարգում Հայաստանի 🇦🇲 ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 165 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր 🥈
Հրում վարժությունում Մովսիսյանը ունեցավ երկու հաջող մոտեցում ու բարձրացրեց 180 կգ ու 187 կգ: Երկամարտի 347 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայի այս առաջնությունում 4️⃣-րդն է: