Խորհրդահայ ծանրորդ, Սեուլ 1988 Օլիմպիական խաղերի չեմպիոն 56 կգ քաշային կարգում։ Ծնվել է Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում, ծանրամարտով սկսել զբաղվել 1977 թվականից։
1983 թվականին Միրզոյանը նվաճեց Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները՝ սահմանելով աշխարհի ռեկորդներ պոկման, հրման և գումարային վարժություններում։ Իր կարիերայի ընթացքում սահմանել է 14 աշխարհի ռեկորդ։
1984-ին արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, իսկ 1998-ին՝ Հայաստանի վաստակավոր մարզչի կոչումների։ Հետագայում դարձել է Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և երկար տարիներ ղեկավարել Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան։