Հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2021, 2023) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2022)։ 2025 թվականից՝ Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի (ՀԾՖ) գլխավոր քարտուղար։
2021 թվականին 102 կգ քաշային կարգում Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը 390 կգ գումարային արդյունքով (176+214)։ 2023 թվականին 109 կգ քաշային կարգում նա կրկին դարձավ Եվրոպայի չեմպիոն 395 կգ արդյունքով (175+220)։ 2022 թվականին Բոգոտայում 102 կգ կարգում նվաճեց աշխարհի առաջնության բրոնզը։
2025 թվականի հունվարին վնասվածքների պատճառով հայտարարեց մարզական կարիերայի ավարտի մասին և նշանակվեց ՀԾՖ գլխավոր քարտուղար։