Աշխարհի 2002 թվականի առաջնությունն անցկացվեց Վարշավայում (Լեհաստան) նոյեմբերի 18-26-ին։ Հայաստանից մասնակցեց 4 ծանրորդ՝ առանց մեդալի։ Արթուր Դանելյանը 62 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը 290 կգ արդյունքով։ Վիգեն Խաչատրյան (77 կգ), Տիգրան Կամալյան (85 կգ) և Աշոտ Դանելյանը (+105 կգ) մրցումը չավարտեցին։