Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթներն Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Երիտասարդների 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանից Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում բարձրացրեց 150 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Ղազարյանն անհաջող հանդես եկավ հրում վարժությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկեց 155 կգ և այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 185 կգ: Երկամարտի 340 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայում 5-րդն է:
Հավաքականի ավագ մարզիչ` Մելիք Ղուկասյան
Երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
Գրիգոր Ղազարյանի անձնական մարզիչ` Արմեն Մկրտչյան
Վալերիկ Մովսիսյանի անձնական մարզիչ` Արթուր Կարապետյան
Գլխավոր / Նորություններ / Գրիգոր Ղազարյանի և Վալերիկ Մովսիսյանի արդյունքները Եվրոպայի առաջնությունում
Գրիգոր Ղազարյանի և Վալերիկ Մովսիսյանի արդյունքները Եվրոպայի առաջնությունում

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ