Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր:
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն:
Հավաքականի ավագ մարզիչ` Մելիք Ղուկասյան
Երկրորդ մարզիչ` Դավիթ Մուրադյան
Նարեկ Գրիգորյանի անձնական մարզիչ` Մհեր Պողոսյան
Գլխավոր / Նորություններ / Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն
Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ