🏋️ Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե 🥉մեդալակիր
🇦🇱Ալբանական Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում` Հայաստանի հավաքականից Նարեկ Մկրտչյանը (Վանաձոր) երիտասարդների 85 կգ քաշային կարգի պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` հաջորդաբար բարձրացնելով 145 կգ, 150 կգ, 153 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձավ բրոնզե 🥉մեդալակիր:
Հրում վարժությունում Մկրտչյանը բարձրացրեց երեք մոտեցումներից միայն մեկը` 185 կգ: Նա չկարողացավ գլխավերևում պահել 189 կգ: Այս վարժությունում նա 4-րդն է:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում դարձավ բրոնզե🥉 մեդալակիր:
Այս քաշային կարգի պարգևատրման արարողությանը մասնակցեց Հայաստանի 🇦🇲 ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Գլխավոր / Նորություններ / 🏋️ Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե 🥉մեդալակիր
🏋️ Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե 🥉մեդալակիր

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ