Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում շարունակվում է պատանիների Եվրոպայի առաջնությունը:
Հուլիսի 27-ին պայքարի մեջ մտան 71 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Դարմոյանը պոկում վարժությունում բարձրացրց 116 կգ 121 կգ: Այս ձևում Դարմոյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 143 կգ, 147 կգ, 152 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է: Երկամարտի 273 կգ արդյունքով՝ Դարմոյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Գլխավոր / Նորություններ / Ռաֆիկ Դարմոյանը Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր է
Ռաֆիկ Դարմոյանը Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր է

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ