Հայաստանի պատանիների հավաքականի անդամները շարունակում են ելույթները Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում:
Հուլիսի 24-ին պայքարի մեջ մտան 60 կգ քաշային պատանիները:
Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Դավիթ Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ՝ հաջորդաբար բարձրացնելով 105 կգ, 110 կգ, 113 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Առաքելյանը բարձրացրեց 130 կգ ու 133 կգ: Երկամարտի 246 կգ արդյունքով նա Եվրոպայի առաջնությունում 4-րդն է:
Գլխավոր / Նորություններ / Պատանիների Եվրոպայի առաջնության հուլիսի 24-ի 60 կգ արդյունքները
Պատանիների Եվրոպայի առաջնության հուլիսի 24-ի 60 կգ արդյունքները

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ