Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի 5 մասնակից:
Երիտասարդների պայքարում Երևանի ժամանակով 14:00-ին մրցահարթակ դուրս կգա 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:
Ժամը 16:00-ին պայքարի մեջ կմտնեն +86 կգ քաշային կանայք, որտեղ Հայաստանից կմասնակցի Ալինա Սուքիասյանը:
18:00-ին երիտասարդների 110 կգ քաշում հարթակ դուրս կգա Միշա Մելքոնյանը:
20:00-ին պայքարի մեջ կմտնեն մինչև 23 տարեկաններից 86 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշում ներկայացնում է Լիանա Գյուրջյանը:
Եվ 22:00-ին երիտասարդների տարիքային խմբում կմրցի գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:
Ծանրորդների ելույթների ուղիղ եթերի հղումը կգտնեք մեկնաբանությունում:
Գլխավոր / Նորություններ / Նոյեմբերի 3-ին Հայաստանը ունի 5 մասնակից Եվրոպայի առաջնությունում
Նոյեմբերի 3-ին Հայաստանը ունի 5 մասնակից Եվրոպայի առաջնությունում

Բացել բնօրինակ Facebook հրապարակումը
© Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիա
← Նորություններ