Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը Աղասյան ընտանիքին փոխանցեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանի հետմահու արժանացած Եվրոպայի 2014 թվականի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե, ինչպես նաև 2013 թվականի Համաշխարհային ուսանողական խաղերի մեդալները: 2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:
Օրեր առաջ այս մեդալները Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային փոխանցվել էր եվրոպական ֆեդերացիայի Կոնգրեսի ժամանակ:

