Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Երիտասարդների գերծանր քաշային աղջիկների պայքարում Ալինաս Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 95 կգ ու 99 կգ: Այս վարժությունում նա 4-րդն էր: Հրումում Սուքիասյանը բարձրացրեց միայն 118 կգ: Այս վարժությունում էլ նա 4-րդն էր: Երկամարտի 217 կգ արդյունքով` Ալինա Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:
Գլխավոր մարզիչ ՝ Արտաշես Ներսիսյան
Երկրորդ մարզիչ՝ Տարոն Թովմասյան
Անձնական մարզիչ ՝ Գառնիկ Աբրահամյան

Открыть оригинальную публикацию Facebook
© Федерация тяжёлой атлетики Армении
← Новости