Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մասնակցել է EPAS պատվիրակության հետ աշխատանքային հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպայի խորհրդի Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամակցության շրջանակում Հայաստանում գտնվող EPAS պատվիրակության այցի շրջանակներում ԿԳՄՍ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որը կազմակերպվել էր «Սպորտի կառավարման կենտրոն» կողմից։
Հանդիպման ընթացքում գլխավոր քարտուղարը նշել է, որ ֆեդերացիան հետևողականորեն իրականացնում է մարզաձևի կառավարման արդիականացմանն ուղղված աշխատանքներ՝ առաջնորդվելով կառավարման նորարարական, սպորտային էթիկայի, թափանցիկության սկզբունքներով։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կարևորում է ազգային և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և շարունակելու է իր գործունեությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան։