Օլիմպիական խաղերի ոսկե ու արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ու բազմակի մեդալակիր հայկական ծանրամարտի լեգենդ Իսրայել Միլիտոսյանը օգոստոսի 17-ին տոնում է ծննդյան օրը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը շնորհավորում է լեգենդար ծանրորդին` մաղթելով քաջ առողջություն ու երկարակեցություն: