Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն այս օրերին ներկա է Վրաստանի ծանրամարտի առաջնությանը: Վրացական կողմի հրավերով Գասպարյանը ներկա է եղել ներքին առաջնությանը, հանդիպում է ունեցել Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեի հետ: Երկու ֆեդերացիաներն առաջնության շրջանակներում ունեցել են մի շարք քննարկումներ ու փորձի փոխանակում: