Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հուլիսի 30-ին պայքարի մեջ մտան +77 կգ քաշային աղջիկները:
Հայաստանի ընտրանու անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում բարձրացրեց 83 կգ ու 88 կգ: Հրում վարժության ժամանակ ծանրորդը գլխավերևում պահեց 105 կգ ու 110 կգ: Երկամարտի 198 կգ արդյունքով՝ Առաքելյանը Եվրոպայի առաջնությունում 6-րդն է:

Открыть оригинальную публикацию Facebook
© Федерация тяжёлой атлетики Армении
← Новости