Աշխարհի 2014 թվականի առաջնությունն անցկացվեց Ալմաթիում (Ղազախստան) նոյեմբերի 8-16-ին։ Հայաստանի թիմը մասնակցեց 14 ծանրորդով, սակայն մեդալներ չնվաճեց։
Մրցումը նշանավորվեց Սիմոն Մարտիրոսյանի անդրանիկ ելույթով աշխարհի առաջնության մակարդակում՝ 17 տարեկան մարզիկը 105 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը 396 կգ արդյունքով։ Վանիկ Ավետիսյանը 69 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը (320 կգ)։