Հայ ծանրորդ, Աշխարհի առաջնության չեմպիոն 2010 թվականին Անթալիայում 77 կգ քաշային կարգում՝ 373 կգ գումարային արդյունքով (173 կգ պոկում, 200 կգ հրում)։
Մարտիրոսյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին տղամարդ ծանրորդ-աշխարհի չեմպիոնը։ 11 տարեկանում սկսել զբաղվել ծանրամարտով, 13 տարեկանում արդեն դարձել է Հայաստանի չեմպիոն։ 2004-ին նվաճել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։
Իր ձեռքբերումների համար 2010 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ Հայրը՝ Գևորգ Մարտիրոսյանը, նույնպես հայտնի ծանրորդ էր։