Աշխարհի 2007 թվականի առաջնությունն անցկացվեց Չիանգ Մայում (Թաիլանդ) սեպտեմբերի 17-26-ին։ Հայաստանից մասնակցեցին 11 ծանրորդ։
Միակ մեդալը՝ Գևորգ Դավթյանի արծաթը 77 կգ քաշային կարգում 362 կգ արդյունքով։ Կանանց ելույթներում Մելինե Դալուզյանը (63 կգ, 4-րդ՝ 227 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ, 5-րդ՝ 235 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ, 4-րդ՝ 250 կգ) շատ մոտ էին պատվանդանին։